Նյարդաբանություն
Ինչու պետք չէ թերագնահատել միկրոինսուլտը. news.am
Շատերին թվում է, որ միկրոինսուլտը շատ փոքր խնդիր է, եւ սարսափելի ոչինչ դրա մեջ չկա: Իրականում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Ինչպես նշում են Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները, միկրոինսուլտներն ավելի ճիշտ կլիներ «նախազգուշացնող ինսուլտ» անվանել, եւ դրանք այնքան էլ անվտանգ չեն:
Ե՛վ միկրոինսուլտը, ե՛ւ ինսուլտը տեղի են ունենում գլխուղեղի արյան շրջանառության խաթարման պատճառով: Որպես կանոն, պատճառը թրոմբն է: Բալթիմորի Մերսի բժշկական կենտրոնի նյարդաբան Խոուի Ժենգի խոսքով՝ ե՛ւ միկրոինսուլտի, ե՛ւ ինսուլտի դեպքում ախտանիշները նույնն են: Դրանք են՝ հանկարծակի թուլությունը, վերջույթների թմրածությունը, խոսակցական բարդությունները, բալանսի ու կոորդինացիայի կորուստը, տեսողական խանգարումները եւ այլն:
Միակ տարբերությունը լիարժեք ինսուլտի եւ միկրոինսուլտի միջեւ այն է, որ միկրոինսուլտի դեպքում արյան շրջանառության խցանումը կարճատեւ է, եւ ժամանակի ընթացքում ախտանիշներն անցնում են: Սակայն միկրոինսուլտի հիմնական վտանգը կարող է լինել ինսուլտի նախաբանը: Բժիշկ Ժենգի խոսքով՝ ինսուլտի հավանականությունը շատ բարձր է միկրոինսուլտից հետո մի քանի ժամվա ընթացքում՝ հատկապես այն դեպքում, եթե մարդը տառապում է դիաբետով, սրտի որեւէ հիվանդությամբ կամ զարկերակային բարձր ճնշմամբ: Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ միկրոինսուլտ տարած ամեն 3-րդ մարդը մոտ մեկ տարվա ընթացքում նաեւ ինսուլտ է տանում:
Ավելի վաղ ընդունված էր կարծել, որ միկրոինսուլտն ուղեղին զգալի վնաս չի հասցնում, սակայն վերջերս Բիրմինհեմի համալսարանի մասնագետները պարզել են, որ միկրոինսուլտի պատճառով ի հայտ եկած կոգնիտիվ խանգարումները կարող են տարիներ տեւել: Իսկ հետտրավմատիկ սթրեսը երբեմն կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել միկրոինսուլտը (մանավանդ, որ Դուք ինքնուրույն չեք կարողանա տարբերել այն ինսուլտից), եւ դրա առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել հիվանդանոց, որտեղ բժիշկները ՀՏ-ի կամ ՄՌՏ-ի միջոցով կպարզեն, արդյոք ուղեղում թրոմբ կա: Դա կօգնի խուսափել ուղեղի լուրջ վնասվածքներից (հատկապես եթե պարզ դառնա, որ այն միկրոինսուլտ չէ, այլ` ինսուլտ) եւ հաշմանդամությունից:
20.03.2015 Կարդացեք նաև
05.02.2024
18.04.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ